SENSATIONNEWS.com
INTERNATIONAL HUMAN RIGHTS PROTECTION ընկերակցությունը ԱՄՆ օրենսդրության համաձայն գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Կազմակերպության 
գործունեության նպատակների շարքում են Հայաստանի Հանրապետությունում 
ժողովրդավարության ընդլայնման, քաղաքացիական հասարակության կայացման, երկրում համերաշխության և համագործակցության մթնոլորտի ձևավորման գործընթացներին աջակցություն ցուցաբերելը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
 Ընկերակցության անդամների շարքում են ԱՄՆ-ում տարբեր կարգավիճակներով ապրող ՀՀ Քաղաքացիներ, ինչպես նաեւ ամերիկահայեր: Ընկերակցությունն իր գործունեության ընթացքում կազմակերպում է սեմինար-քննարկումներ, մարդու իրավունքների ասպարեզում քաղաքացիների իրազեկության բարձրացման դասընթացներ, զբաղվում է քաղաքացիների խախտված իրավունքների վերականգմանն ուղղված գործունեությամբ: Ընկերակցությունը համագործակցում է մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ հայ համայնքում գործող մի շարք հասարական նախաձեռնությունների և այլոց հետ:
Կազմակերպությունը իր գործունեությունը իրականացնում է նաև ամսագրերի տպագրման և տարածման, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ հեռուստահաղորդումների և կայքերի միջոցով: Կազմակերպությունը իր գործունեությունը ծավալում է ԱՄՆ-ում, Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում:
"International Human Rights Protection"-ը շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է (Non-Profit Organization), որը հիմնադրվել է 2012թ. Լոս Անջելեսում:
Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացմանը, նպաստել սոցիալ-տնտեսական արդար և սոլիդար հասարակարգի զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության արժեքային ու սահմանակարգային հիմքերի վրա կառուցված համագործակցային միջավայրի ձևավորմանը: Մենք գտնում ենք, որ սա հայ ժողովրդի՝ իբրև անհատ և հավաքականություն, ազատ ու բարգավաճ, մարդավայել ապրելու և զարգանալու հիմնական երաշխիքն է, ինչպես նաև մարդկության ընդհանուր ընտանիքին լիիրավ անդամակցելու հնարավորությունը:
Կազմակերպությունը պաշտպանում և խթանում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, իրականացնում է մարդու իրավունքների օրենսդրության կատարելագործման և ամրապնդմանն ուղղված գործունեություն:
Կազմակերպության նպատակն է բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը և համագործակցել նմանատիպ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ: Այն տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն մարդու իրավունքների հետ կապված հարցերով (մասնավորապես` դատական, միջազգային, տարածաշրջանային կամ ազգային նշանակության հարցերով), ինչպես նաև աջակցում է մարդու իրավունքների միջազգային և տարածաշրջանային չափանիշների զարգացմանը: 

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ "International Human Rights Protection"-ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Կրթական, ոււսուցողական և լուսավորչական միջոցներ
Հրատարակչական միջոցներ
Հեռուստատեսային հաղորդաշարերի կազմակերպում
Հետազոտություններ, վերլուծություններ
Քաղաքացիական հանրային քննարկումներ
Քաղաքացիական ցանցային համագործակցության զարգացում
Երկխոսության նախաձեռնում և ծավալում
Խորհրդատվություն
Տեղեկատվական միջոցառումներ
Հանրությանը մատչելի հրատարակություններ
Քաղաքացիական հասարակության տարածաշրջանային և միջազգային տարբեր միջոցառումներին մասնակցություն
Լոբբինգ
​Այս կայքի հիմնադրման և ամենօրյա ակտիվ գուրծունեության առաջնային և կարևոր առաքելությունը մեր կազմակերպության հիմնական նպատակի կյանքի կոչելն է: Այն է նպաստել մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացմանը, նպաստել սոցիալ-տնտեսական արդար և սոլիդար հասարակարգի զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության արժեքային ու սահմանակարգային հիմքերի վրա կառուցված համագործակցային միջավայրի ձևավորմանը, բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը հնարավորինս քարոզել և իրավազեկել քրեական հանցագործություններից զերծ մնալու, պատժի անխուսափելիության սկզբունքի և քրեական հանցանքներից պաշտպանված լինելու սկզբունքները:
I.H.R.P. is a non-profit organization of human rights and legal professionals. Organization provides expertise and advice on human rights litigation regarding issues of particular international, regional or national importance. It supports efforts to develop international and regional human rights standards, often through litigation before the European Court of Human Rights. The organization started its activity in 2012. I.H.R.P.’s main goal is to contribute to the development of democratic statehood based on the principles of human rights and social justice. We believe that this is the prerequisite for Armenians, as individuals and as a collective, to develop free, dignified, and prosperous lives full of opportunity for human development. I.H.R.P cultivates volunteer-based, non-profit, civically conscious, responsible, proactive and committed activist action and culture. This is one of I.H.R.P.’s founding principles.