SENSATIONNEWS.com
Կազմակերպության հիմանդիր-նախագահ















ԱՐՄԵՆ  ՈՍԿԵՐՉՅԱՆ


Ծնվել է Երևանում 1980թ. 2001թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 2003թ. պաշտպանել է մագիստրոսական թեզ և ստացել իրավագիտության մագիստրոսի կոչում` քրեաիրավական մասնագիտացմամբ:
Մինչև 2005թ. աշխատել է Երևանի Նաիրիտ գործարանում, որպես իրավախորհրդատու: 2005-2007թթ աշախատել է ՀՀ դատախազությունում, որպես քննիչ:
2001թ. հրատարակել է "Մահապատժի Անիրավաչափությունը" վերտառությամբ գիտական առաջին աշխատությունը:
Հեղինակ է մի քանի տասնյակ գիտական և հրապարակախոսական հոդվածների, ինչպես նաև "Քրեաիրավական տերմինների համառոտ բացատրական բառարան"-ի:
2007թ. տեղափոխվել է ԱՄՆ:
2007թ. հիմնել է "Պետություն և Իրավունք" հայ-ամերիկյան շաբաթաթերթը և մինչև 2009թ. հանդիսացել շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը: 2009թ-ից հանդիսանում է Կրիմինալ Ժամ ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը: 2009թ-ից 2011թ հանդիսացել է ԱՄՆ-ի AMGA հայկական հեռուստաալիքով հեռարձակվող Հնարավորության Խաչմերուկ գիտահանրամատչելի հեռուստախաղ-շոույի հիմնադիրն ու խմբագիրը: 2012թ-ից հանդիսանում է World Style ամսագրի հրատարակիչն ու գլխավոր խմբագիրը: 2012թ-ից ARTN-SHANT հեռուստաընկերությամբ հեռարձակվող "ԿՐԻՄԻՆԱԼ ԺԱՄ" հաղորդաշարի հեղինակն ու վարողն է: 
2012թ. հիմնադրել է "International Human Rights Protection" հասարակական-իրավական հայ-ամերիկյան կազմակերպությունը և հանդիսանում է կազմակերպության հիմնադիր-նախագահը:
2013թ. հիմնել է "24 ժամ Գագիկ Շամշյանի հետ" թերթ և հանդիսանում է թերթի գլխ. խմբագիրը:
2013թ-ից ARTN-SHANT հեռուստաընկերությամբ հեռարձակվող "ԱՀԱԶԱՆԳ` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ ՀԵՏ" հաղորդաշարի հեղինակն ու վարողն է: