SENSATIONNEWS.com
"INTERNATIONAL HUMAN RIGHTS PROTECTION" 
STATE AND LAW  WEEKLY
“International Human Rights Protection” Կազմակերպությունը հիմնադրվել է 2012թ. Մինչ կազմակերպության իրավաբանական գրանցումը, սկսած 2007 թվականից, մեր կազմակերպության աշխատակազմը հանրային բոլոր միջոցներով կազմակերպել է մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների պաշտպանության, դրանց վերաբերյալ հասարակության իրավագիտակցության բարձրացման, արդյունավետ իրացման վերաբերյալ ակտիվ գործունեություն: Ամենաառնցքային գրծունեությունը, որ մենք ծավալել ենք Լոս Անջելեսում դա “Պետություն և Իրավունք” շաբաթաթերթի հրատարակությունն էր, որը շուրջ 3 տարի ամեն շաբաթ ակտիվ իր մասնակցությունն էր ունենում, մասնավորապես, Հայասատնի ներքաղաքական և արտաքին խնդիրների վերհանման և վերլուծության գործում: Շաբաթաթերթի բուն նպատակն էր անդրադառնալ և բարձրաձայնել մարդու իրավունքներ բոլոր այն խախտումներին, բռնություններին, ընտրակեղծիքներին և իրավախախտումներին, որոնք այդ տարիներին տեղի էին ունենում ՀՀ-ում: Մեր ակտիվ գործունեության շնորհիվ շաբաթաթերթին հաջողվեց դա և այն մեծ համբավ ձեռք բերեց Լոս Անջելեսի հայ համայնքում: Բացի անկեղծ և անաչառ լրատվություն տարածելու առաքելությունից մենք ակտիվ համագործակցում էինք նաև ՀՀ-ում այդ տարիներին ձևավորված ընդդիմության հայտնի գործիչների հետ և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ և այդ համագործակցության արդյունքում ամեն շաբաթ նոր հարցազրույցների շնորհիվ տեղի հայ համայնքը պատկերացում էր կազմում այն ամենի մասին ինչը փորձվում էր խնամքով քողարկել: Ընդհուպ մինչև բանտերում քաղբանտարկյալների հետ մեզ հաջողվեց հարցազրույցներ կազմակերպել: Մեր ակտիվ գործունեությունը դրանով չէր սահմանափակվում: Մասնակցություն Լոս Անջելեսում կազմակերպվող հասարակական միջոցառումներին, հանրահավաքներին, սեմինարներին և քննարկումներին և վերջապես լայնածավալ ստորագրահավաք` ի պաշտպանություն այդ տարիներին Հայաստանի բանտերում քաղբանտարկյալի իրավունքների և արդարադատության, որոնց արդյունքները պաշտոնապես ուղղարկվեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Շաբաթաթերթը այքան սիրված էր հայ համայնքում, որ նույնիսկ կազմակերպվեց թերթի 1ամյակի երեկո–հյուրասիրություն, որին իրենց մասնակցությունը բերեցին հարյուրավոր ընթերցողներ և Լոս Անջելեսի հայ համայնքի հայտնի ներկայացուցիչները: Թերթի 100-ից ավել համարների օրինակները այսօր խնամքով պահապանվում են “International Human Rights Protection” կազմակերպության գրասենյակում և այսօր մեր կազմակերպությունը, որպես շաբաթաթերթի խմբագրակազմի իրավահաջորդ, շարունակելով իր ակտիվ գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, հովանավոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ սկսել է լայնածավալ մի գործունեություն: Այն է` թվայնացնել “Պետություն և Իրավունք” շաբաթաթերթի արդեն տպագրված ողջ արխիվը և այն մեր կազմակերպության կայքերի միջոցով հանձնել արդեն հարյուր հազարավոր ընթերցողների դատին` ամբողջ աշխարհով մեկ, իսկ այս ծրագիրը իրականացելու համար իրապես կարիք կա շնորհակալություն հայտնել բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, որոնց ֆինանսական աջակցությամբ էլ այն կիրականացվի:

​Chief EDITOR
ARMEN VOSKERCHYAN
General sponsor